Նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվում
2013-03-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման ընթացքում կարևորվել է այսօր Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև վավերացված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները:
Դպրոցի բացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ: Դեսպանն ու նախարարը քննարկել են չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական կրթական համագործակցությանը բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես բակալավրիատի, մագիստրոսական և ասպիրանտական միջպետական կրթաթոշակային ծրագրերին: