Ուսման հրավեր
2013-04-17
Համաշխարհային տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտը տեղեկացնում է լրացուցիչ մասնագիտական կրթության նոր ծրագրերի բացման վերաբերյալ: Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www. imeb.ru կայքից:
Մրցույթներ՝ «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»
2013-04-17
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի 2013 թվականի ապրիլի 17-ի N 407-Ա/Ք հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անցկացման կարգը, անվանակարգերի բնութագրիչները, հարցաշարերը, արձանագրային թերթերը և ամփոփաթերթը: Մրցույթի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժի…
«Environment Online» - 100 մլն ծառ տնկելու առաջարկ
2013-04-16
2012թ. սեպտեմբերին Վրաստանում կայացած «Tbilisi+35» համագումարում «Environment Online» (ENO) կազմակերպության կողմից 100 մլն ծառ տնկելու արշավի կազմակերպման առաջարկ է արվել, որի շրջանակներում ENO-ն հրավիրում է դպրոցներին միանալու այդ արշավին: Այն ծրագրվում է անցկացնել 2013թ. մայիսի 9-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Արշավին մասնակցելու համար դպրոցները կարող են գրանցվել հետևյալ պաշտոնական…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2013-04-16
Ապրիլի 22-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 688-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-04-16
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Հայկ Գրիգորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 688-Ա որոշման 1-ին կետում «գարնանային» բառը փոխարինել «աշնանային» բառով:












