ԵՄ-Հայաստան կրթական համագործակցության համատեքստում

2013-03-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 25-26-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրել Գոտորի հետ: Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի համար ԵՄ-ն դարձել է կարևորագույն գործընկերներից մեկը, և…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2013-03-27

ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ապրիլի 4-ին, ժամը 1400-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

Հայաստանը միացել է «eTwinningplus» ծրագրին

2013-03-26

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել «eTwinningplus» ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են «eTwinningplus»  ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները: Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով, մասնավորապես, նշել է. ««eTwinningplus»-ն ուղղակի…

Մեկնարկում է «Կենգուրու 2013-ը»

2013-03-26

Մարտի 27-ին, ժամը 1200-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կենգուրու 2013» միջազգային մաթեմատիկական խաղ մրցույթի մեկնարկին: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը,  «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը և «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան ԿարապետյանըÖ‰

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-03-26

Մարտի 28-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
Դավիթ Դավթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում  տալու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու  մասին»,  «Հայաստանի ազգային…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։