Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ
2013-04-15
Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ: Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական…
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ /ՍԼՈՎԱԿԻԱ/
2013-04-12
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2013 թվականին իրականացնում է փոխանակման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, դասախոսները, գիտաշխատողները և նկարիչները:
Ծրագրի տևողությունը՝ 1-ից 12 ամիս է:
Ցանկացողները պետք է գրանցվեն www.scholarships.sk կայքէջում մինչև ս.թ. ապրիլի 30-ը:
«Zayed Future Energy Prize» մրցանակաբաշխություն
2013-04-10
«Zayed Future Energy Prize» կազմակերպությունը հայկական կազմակերպությունների հրավիրում է մասնակցելու վերականգնվող էներգիայի բնագավառում «Zayed Future Energy Prize» մրցանակաբաշխությանը:
Մրցանակաբաշխության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից և www.zayedfutureenergyprize.com կայքից:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2013-04-10
Ապրիլի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 408-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ…
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի Î 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-04-10
ՆԱԽԱԳԻԾ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ…












