Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում
2013-03-29
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին նշել է, որ մեկամսյակի շրջանակում, իրոք, իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր, մասնավորապես, օրերս Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության «Երևանի ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնին» ավելի մեծ տարածք է տրամադրվել: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ասոցիացիայի անդամ ՀՀ չորս բուհերի ներկայացուցիչներ կմասնակցեն Սան–Պոլոյում կայանալիք կրթական գագաթաժողովին, որին ներկայացված կլինեն աշխարհի շուրջ 800 բուհեր: Ըստ գործակալության գլխավոր քարտուղարի` գագաթաժողովը առիթ է հայաստանյան բուհերի համար` ներկայանալ և համապատասխան գիտակրթական կապեր ամրապնդել աշխարհի այլ բուհերի հետ: Տիկին Վանդա Դիբոլտին նաև նշել են, որ ասոցիացիայի կազմում ընդգրկված տարածաշրջանի 88 համալսարանների հետ իրականացվող ռազմավարությունն ընթանում է չորս հիմնական ուղղություններով` կրթություն, կրթության կառավարում, գիտություն և աշխատակազմի կարողությունների զարգացում: Հայաստանի բուհերը, ըստ գործակալության գլխավոր քարտուղարի, ցանկություն են հայտնել` իրենց համապատասխան փորձագետներ տրամադրել` տարբեր նախագծերի կազմման աշխատանքներին աջակցելու նպատակով:
Վերջինիս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը բավականին բարձր է, և Բոլոնիայի անդամ երկրների ցանկում վերոնշյալ ցուցանիշով Հայաստանը գրավում է միջին դիրք: «Հետագայում նախատեսվում է ավելի ընդլայնել բուհական ազատություններն ու իրավունքները` միաժամանակ պահպանելով բուհերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը»,-նշել է նախարարը` կարևորելով վերոնշյալ, ինչպես նաև բուհերի հավատարմագրման գործընթացներում աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցը:












