Ֆրանսերենը` որպես 3-րդ օտար լեզու դասավանդող 25 ուսուցիչներ կվերապատրաստվեն

2013-06-25

Հունիսի 24-28-ը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) աջակցությամբ վերապատրաստում կանցնեն Երևանի դպրոցներում ֆրանսերենը որպես 3-րդ օտար լեզու դասավանդող 25 ուսուցիչներ` «Մանկավարժական նորարարությունը ֆրանսերենի դասին (ֆրանսերենը որպես օտար լեզու)» ծրագրի շրջանակում: Վերապատրաստումն իրականացվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) Գլխավոր քարտուղար…

Հայ աշակերտները լավագույնն են

2013-06-25

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը և Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթության կենտրոնն անցկացրել են հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ ռուսաց լեզվի XII-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է շուրջ 4000 դպրոցական: Առաջին փուլը լավագույնս հաղթահարած Ասիայի և Եվրոպայի շուրջ 30 երկրի 3000 աշակերտ հունիս 19-21-ը Մոսկվայի պետական համալսարանում մասնակցել է  օլիմպիադայի…

Հուշագրի ստորագրում

2013-06-25

Հունիսի 26-ին, ժամը 1100-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն կստորագրեն համագործակցության հուշագիր Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ:

Ամփոփվել են Վրաստանի կրթաթոշակային մրցույթի արդյունքները

2013-06-25

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը՝ ՀՀ ԿԳՆ-ն անցկացրել է Վրաստանի…

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ

2013-06-24

 Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի տեխնիկական համալսարանը հրավիրում է ՀՀ քաղաքացիներին նշված բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
 Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի տեխնիկական համալսարանի, իրականացվող ծրագրերի և վարձավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ  այցելելով www.mstuca.ru կայքէջը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։