ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ /ՀՈՒՆԱՍՏԱՆ/
2013-06-24
Հունաստանի Պատրայի Տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան) հրավիրում է «Վերականգնվող էներգետիկայի համակարգեր» մասնագիտությամբ մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով:
Դասընթացների մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբերի 30-ից, ընդհանուր տևողությունը 2 տարի է և իրականացվելու է անգլերեն լեզվով:
Դիմումները ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 15-ը:
Դասընթացի վերաբերյալ առավել մանրամասն…
Ստորագրվել է համաձայնագիր` Հայաստանի և Հորդանանի միջև
2013-06-24
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության և գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը վարչապետին ներկայացրել է…
Պաշտոնական այց Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
2013-06-22
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, hունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան…
Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր
2013-06-21
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) սիրով ներկայացնում է Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը` 2013-2014 ուստարվա համար: Կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագիրը նախատեսված է հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը: Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է տալիս իր սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի գիտական, քաղաքական, հասարակական…
Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր
2013-06-21
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) սիրով ներկայացնում է Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը` 2013-2014 ուստարվա համար: Կարիքի և ուսումնական առաջադիմության հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագիրը նախատեսված է հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը: Ագեան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է տալիս իր սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի գիտական, քաղաքական,…












