ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-06-12

Հունիսի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 532 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1394-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ  կառավարության  որոշումների  նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։