Հայ դպրոցականը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի պատանի ընթերցողների մրցույթում

2013-06-13

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Կենդանի կլասիկա» ընթերցման միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել հայաստանցի դպրոցական Դավիթ Ավագյանը: Մրցույթին մասնակցել են ավելի քան 2 մլն դպրոցականներ՝ աշխարհի 8 երկրներից: Եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Ա. Պուշկինի ծննդյան տարեդերձի օրը, մասնակցել են  60 լավագույն պատանի ընթերցողներ: Մասնագիտական ժյուրին նրանցից ընտրել է 5 հաղթողի և լավագույնը ճանաչել Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցի աշակերտ  Դավիթ Ավագյանին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։