Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրա

2015-08-11

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլը:

ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով տրամադրվում են դրամաշնորհներ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով:…

Խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթ

2015-08-11

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում« ծրագրի շրջանակներում հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման իրականացման նպատակով հայտարարում է խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթ: Տվյալ խորհրդատվական ծառայություն իրականացնող կազմակերպությունը պետք է.
•    Մանրամասն ուսումնասիրի գործող կրթակարգը, հանրակրթության պետական և…

Հաստատվել են հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով
ընդունելության տեղերը

2015-08-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ըստ բուհերի և մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա  հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` Հայաստանի Հանրապետության բուհերին թույլատրվում է ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։