Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրա

2015-08-11

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլը:

ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով տրամադրվում են դրամաշնորհներ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ իրականացման առաջին շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳ նախարարի կողմից 21.07.2015 թ. թիվ 699-Ա/Ք հրամանով հաստատված ՆՄՀ գործարկման ղեկավար ձեռնարկով:

ՆՄՀ-ն կաջակցի բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:
ՆՄՀ առաջին շրջափուլի համար հաստատված առաջնահերթ ուղղությունները հետևյալն են.
1.    Ճարտարագիտություն/ճարտարապետություն
2.    Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
3.    Բնական գիտություններ
4.    Հումանիտար և հասարակական գիտություններ
5.    Գյուղատնտեսական գիտություններ
6.    Արվեստ/սպորտ
ՆՄՀ-ի միջոցներով դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են ըստ ֆինանսավորման առանձին տեսակների, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ոլորտի տարբեր հիմնախնդիրների լուծմանը:
Ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.
•    Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն համագործակցության սերտացմանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ հետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհը կարող է լինել առավելագույնը 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
•    Պետական բուհերի ծրագրեր, որոնք կնպաստեն առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծման` նկատի ունենալով ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և նորարար լուծումները կրթական ոլորտում: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մասնատվածության խնդիրների լուծմանը, որոնք առկա են մայրաքաղաքի և մարզային հաստատությունների միջև: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ը դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը առանձին հայտ չի կարող ներկայացնել դրամաշնորհային գումարներ ստանալու համար: Այս ծրագրերի արժեքը կարող է լինել առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
•    Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ոչ պետական բուհերի խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Ոչ պետական բուհերը կարող են նաև համատեղ ծրագրեր ներկայացնել, ինչը կնպաստի փոքր բուհերի կոնսոլիդացիային և կխթանի բուհերի միջև համագործակցությունը:Այս ծրագրերի արժեքը կարող է լինել առավելագույնը 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պատրադիր է հաստատության կողմից առնվազն 10 տոկոս համաֆինանսավորումը:
ՆՄՀ-ին կարող են դիմել `
•    բուհի` ինստիտուցիոնալ կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայությունը - ՆՄՀ-ին կարող են դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրում կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրում ունեցող բոլոր պետական և ոչ պետական բուհերը,
•    հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայությունը, առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,
•    ՆՄՀ գործարկման փորձնական փուլին մասնակցած բուհերի համար` աուդիտի չփոփոխված եզրակացության առկայությունը - այն դեպքում, եթե որևէ բուհի դրամաշնորհայի ծրագրի վերաբերյալ աուդիտորի եզրակացության մեջ նշված են որոշ նկատառումներ, ապա բուհերը պետք է համապատասխան պարզաբանումներ ներկայացնեն վերոնշյալ նկատառումները հասցեագրելու և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքների վերաբերյալ:
•    ՆՄՀ գործարկման փորձնական փուլին չմասնակցած հիմնական դրամաշնորհառու բուհերի համար` ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքները` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում - ՆՄՀ գործարկման փորձնական փուլին չմասնակցած հիմնական դրամաշնորհառու բուհերը պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը հասանելի է http://www.cfep.am/cif-first-cycle-announcement հասցեով: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ կողմից ընդունելի աուդիտորների կողմից (ցանկը համաձայնեցված է ՀԲ հետ): Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու և վերջինիս կողմից նշված ստուգումը անցկացնելու և արդյունքները ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղել/կարգավորել հայտնաբերված խնդիրները:

ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, Ղեկավար ձեռնարկը կից բոլոր հավելվածներով, ինչպես նաև բուհերի Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը և դիմելու վերաբերյալ մանրամասն այլ տեղեկատվությունը տրված են հետևյալ հասցեով` http://www.cfep.am/cif-first-cycle-announcement:
Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 11-ն է: Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, ք. Երևան, Ս. Վրացյան 73 հասցեով կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (50),(51),(53),(54) հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։