Օտարերկրյա ուսանողների համար մուտքի արտոնագրերի տեղեկատվական համակարգ
2015-08-21
Արգենտինայի Հանրապետության կրթության նախարարությունը գործածության մեջ է դրել օտարերկրյա ուսանողների համար մուտքի արտոնագրերի տեղեկատվական համակարգ, որը ներկայացված է չորս լեզուներով (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն) և տրամադրում է ճշգրիտ տեղեկատվություն Արգենտինայում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցողներին: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել www.visaestudiantil.gob.ar և…
Օգոստոսյան խորհրդակցություն ՀՀ Տավուշի մարզում
2015-08-21
Օգոստոսի 24-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Իջևանում /հասցե` Սահմանադրության 1, Տավուշի մարզպետարան/ կմասնակցի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Ժամը 1245-ին նախարարը կայցելի ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ: Աշխատանքային այցի ընթացքում Արմեն Աշոտյանը կմեկնի նաև մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներ:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ
2015-08-20
Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Մասնավորապես, «Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա.Խաչատրյանի…
Օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկ
2015-08-20
2015-2016 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` օգոտոսի 24-29-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին…
Հավաստագրից զրկված տնօրենը հինգ տարով կհեռացվի համակարգից. Ա. Աշոտյան
2015-08-19
Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի մասնակցությամբ: Բացելով խորհրդակցությունը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախորդ տարի կրթական համակարգն իր առջև դրած խնդիրները հիմնականում կատարել է, սակայն…