Աննախադեպ հաջողություն` միջազգային առարկայական օլիմպիադաներում
2015-08-03
Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից: Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: 4 մասնակից աշակերտներից…
Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթին
2015-08-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը կկայանա օգոստոսի 11-16-ը` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում: Նախարարը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցներից, թե վերջիններիս ինչպես են նախապատրաստվել մրցույթին և ինչ ակնկալիքներ ունեն: Նախարարը հույս է հայտնել է, որ…
Ավարտվել է հայագիտական օլիմպիադան
2015-07-31
Ավարտվել է Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որն անցկացվել է հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում և մասնակցել են 55 պատանի: Հայ եկեղեցու պատմության մրցույթն անցկացվել է առանձին, որին մասնակցել են 38 սփյուռքահայ պատանի: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ…
Նախարարի հրամանով հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը
2015-07-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
Համաձայն նախարարի հրամանի՝ հեռակա ուսուցման համար ուսման վարձի չափը սահմանվել է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում,…
Հայաստան - Իրաքյան Քրդստան. կրթական համգործակցության հեռանկար
2015-07-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է Իրաքյան Քրդստանի կրթական համակարգը՝ և նշել, որ իր Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր փնտրելն է և այս տեսանկյունից կարևորում է համագործակցությունը…