Ա. Աշոտյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը

2015-07-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության հետ, որում անդրադարձել է ընդունելության քննությունների ամփոփմանը  և կրթական ոլորտի  այլ խնդիրների:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է Փարիզ

2015-07-29

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է Հայաստանին մասնակցել  ս.թ. հոկտեմբերի 26-28-ը Փարիզում կայանալիք Գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանը նախորդող երիտասարդական ֆորումին:
Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է համաձայն կից ներկայացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշների (Nomination criteria and process for selection of youth participants):
Մասնակցել ցանկացողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ արտաքին…

Հրաժեշտի հանդիպում ԵՄ դեսպանի հետ

2015-07-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար:

Ամփոփվել է թափուր տեղերի մրցույթը

2015-07-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը: Դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում- հայտեր ներկայացնել:  

 Ըստ ամփոփված արդյունքների՝ 312…

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան

2015-07-23

Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին:  Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից:  Այս օրերին 14-18 տարեկան  շուրջ 80  հայ պատանիներ և աղջիկներ  իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։