Պարգևներ լավագույն ուսանող-մարզիկներին
2015-08-19
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և համաշխարհային Ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկների պարգևատրման արարողությունը: Ողջունելով հաղթող մարզիկներին և նրանց մարզիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Որպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ` միշտ հետևում եմ ձեր ելույթներին…
«Բազե-2015» երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել են Արմեն Աշոտյանին
2015-08-19
«Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով հանդիպման ընթացքում պատասխանել է բազեականների բազմաթիվ հարցերիÖ‰ Նախարարը, ողջունելով երիտասարդներին, նշել է, որ իր ուսանողական տարիներին եղել է ակտիվ բազեական և ղեկավարել համահայկական հավաքի Կարմիր ճակատը: Նախարարի խոսքով` լինելով «Բազեում»՝ մտովի 13 տարի հետ…
ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՀԻՐԵԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2015-08-19
Կահիրեի գերմանական համալսարանն առաջարկում է աշխատանքի հնարավորություն Ֆիզիկա, Մաթեմատիկա և Մեխատրոնիկա մասնագիտություններ դասավանդող պրոֆեսորների և դասախոսների համար:
Դասավանդման լեզուն նշյալ համալսարանում անգլերենն է, որի կատարյալ իմացությունը պարտադիր պայման է: Հավելյալ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Երևանում Եգիպտոսի դեսպանություն:
Պարգևներ լավագույն ուսանող-մարզիկներին
2015-08-18
Օգոստոսի 19-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա համաշխարհային Ունիվերսիադայի և այլ միջազգային մարզական միջոցառումների մրցանակակիր ուսանող-մարզիկների պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
2015-08-18
«Միջազգային հարաբերություններ. Եվրոպան վիշեգրադյան տեսանկյունից» մագիստրոսական ծրագիրը տրամադրում է 3 կրթաթոշակ 2015-2016 ուսումնական տարվա համար: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ http://visegradstudies.eu/ կայքէջից:
Erasmus Mundus «Electra» ծրագրի hայտերի ներկայացման վերջնաժամկետն է ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ը: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ