Խորհրդատվական կազմակերպության ընտրության մրցույթ
2015-08-11
• Մանրամասն ուսումնասիրի գործող կրթակարգը, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչները և ծրագրերը և դրանց հետ կապված փաստաթղթերը:
• Ուսումնասիրի առարկայական ծրագրերի իրականացման ուղղությամբ միջազգային փորձը, այդ թվում ծանոթանա եվրոպական «Առանցքային կոմպետենցիաներ» ծրագրին և առաջարկություններ ներկայացնի, թե ինչպես դրանք կարող են կիրառվել գործող ՀՀ չափորոշիչների և կրթական ծրագրերի բարելավման գործընթացում:
• Ծանոթանա կրթության բովանդակությանը առնչվող հետազոտությունների հետ, որոնք իրականացվել են Հայաստանում վերջին տարիներին:
• Ուսումնասիրի Հայաստանում վերջին տարիներին իրականացված ազգային գնահատումների և թեստերի արդյունքները, ինչպես նաև միջազգային գնահատումների արդյունքները, որին մասնակցել են Հայաստանի դպրոցականները:
• Մշակի հետազոտության մեթոդաբանություն` ներառելով ընտրության որակական և քանակական մեթոդները:
• Մշակի ընտրանքները, արտահայտելով հանրակրթական դպրոցի բոլոր տիպերը (հիմնական, ավագ դպրոցներ և այլն), ինչպես նաև դրանց գտնվելու վայրը, դպրոցների չափը և այլն, հետազոտության շրջանակներում կազմի հատուկ հարցաշարեր:
• Մշակի հետազոտության համար պահանջվող հետազոտության գործիքներ (հարցաթերթիկներ սովորողների, ուսուցիչների, տնօրենների և ֆոկուս խմբերի համար, հարցազրույցի ուցեցույցներ և այլն):
• Իրականացնի դաշտային աշխատանքներ:
• Կազմակերպի առնվազն 2 աշխատաժողով հիմնական շահակիցների համար (Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, մարզային կրթության բաժինների, դպրոցի տնօրենների, ուսուցիչների, մանկավարժական ինստիտուտների համար և այլն), որոնցից մեկը պետք է իրականացվի ուսումնասիրությունից առաջ, իսկ մյուսը՝ ուսումնասիրությունից հետո:
• Պատրաստի վերլուծական հաշվետվություն` ներառելով հիմնական բացահայտումները և առաջարկությունները:
Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին: Մասնավորապես պետք է ունենա`
• գրանցում ՀՀ պետռեգիստրում,
• առնվազն հինգ տարվա փորձ հետազոտության ոլորտում, ընդ որում կիրառած լինի ինչպես քանակական, այնպես էլ որակական մեթոդաբանություն,
• հետազոտությունների փորձ կրթական ոլորտում,
• որակյալ աշխատակազմ, որը պատշաճ կիրականացնի նշված գործողությունները,
• փորձառու մասնագետների խումբ, որի կազմում ընդգրկված լինեն մասնագետներ կրթության ոլորտից` ներառելով նաև մեկ անհատ խորհրդատու միջազգային փորձով,
• փորձը միջազգային կազմակերպությունների հետ կդիտվի որպես առավելություն:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
• տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
• հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• վերջին 5 տարիների ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` ներառյալ պայմանագրի առարկան (նկարագրությունը), գումարը, ժամկետները և պատվիրատու կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն:
Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև ս/թ օգոստոսի 24-ը ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 հեռախոսահամարով: