ՖՈՏՈ ԵՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2015-08-18

Չեխիայի արտաքին  գործերի նախարարությունը հայտարարել է ֆոտո և նկարչական մրցույթ,  որին  կարող  են  մասնակցել հայ երիտասարդները:
Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջերից` https://europa.eu/eyd2015/cs/czech-republic/events/drawing-competition, https://europa.eu/eyd2015/cs/czech-republic/events/photo-competition:

ՀՀ վարչապետը հանդիպել է «Բազե-2015»-ի մասնակիցների հետ

2015-08-18

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝…

4-րդ միջազգային բիզնես-գագաթաժողով

2015-08-17

Սեպտեմբերի 9-11-ը Նիժնի Նովգորոդում կկայանա 4-րդ միջազգային բիզնես-գագաթաժողովը, որի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով  www.ibs-nn..ru կայքէջը:

«Բազե-2015» երիտասարդական հավաքի հյուրը կլինի ՀՀ ԿԳ նախարարը

2015-08-17

Օգոստոսի 18-ին, ժամը 1800-ին «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը կլինի ՀՀ կթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Ծաղկաձոր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` օգոստոսի 18-ին,  ժամը 1645-ին  Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հավաստել մինչև օգոստոսի 18-ը,…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2015-08-17

Օգոստոսի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1141-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։