Սոցիալական խնդիրները պետք է չճնշեն կրթական քաղաքականության արդյունավետ իրականացմանը. Արայիկ Հարությունյան

2018-10-15

ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովի բացման նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին` ԿԳ նախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների` մասնավորապես գիտական և բուհական համակարգում արդյունավետության բարձրացման նպատակով միավորումների և խոշորացումների անհրաժեշտությանը: Անդրադառնալով գիտնականների տարիքային շեմի մասին մտահոգիչ վիճակագրությանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ ունենք երկու տարիքային գագաթ` մինչև 35 տարեկաններ և 60…

Հայագիտությունը ոչ միայն գիտատեսական, այլ նաև պրակտիկ բնագավառ է. Հ. Հովհաննիսյան

2018-10-15

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է ավելի քան 60 հետազոտող՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել…

Մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը

2018-10-15

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է  ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների համագործակցությունը: Համաժողովի բացմանը  ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Կարևորելով համաժողովի անցկացումը` Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարարության անունից ողջունել է մասնակիցներին նշելով, որ այն…

Հայաստանում ֆրանսիական համալսարանի այս տարվա շրջանավարտները կկրեն «Շառլ դը Գոլ» անունը

2018-10-10

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին՝ այս կարևոր իրադարձության կապակցությամբ և նրանց մաղթել բարի երթ: «Ձեր կյանքում սա կարևոր օրերից մեկն…

Հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրեր կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

2018-10-10

Հարգելի ծնողներ և աշակերտներ,

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով, դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը։ Վեցօրյա աշխատանքային…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։