Կրիմինալիստիկական ուսումնական կենտրոն` ՀՀ բուհերի համար
2019-02-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Գլաձոր» համալսարանում ներկա է գտնվել Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում: Ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, փորձագիտական սենյակներով և միջոցներով հագեցած կենտրոնը նպատակ ունի աջակցել եվրոպական չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։ Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը բաց կլինի Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի ուսանողների և դասախոսների համար։
Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում սա թվով 19-րդ մասնագիտացված լաբորատորիան է ։