Ի գիտություն ԶԼՄ-ների

2015-12-22

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2016 թվականի գործունեությունը լուսաբանելու համար իրականացվում է լրատվամիջոցների հավատարմագրում: ԶԼՄ- ների ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմում ՀՀ  կրթության և գիտության նախարարի  անունով` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, նշելով` 
1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության վայրը (հասցեն).
2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը (ըստ անձնագրի), անունը.
3. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները:
Խնդրում ենք դիմումները մինչև հունվարի 31-ը ներկայացնել ՀՀ  կրթության և գիտության նախարարություն:  Հասցեն` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, էլ հասցե` info@edu.am
Տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն` 52-73-43 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։