Արմեն Աշոտյանը կմասնակցի Գերմանիայի ՔԴՄ համագումարին

2015-12-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում: Նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների  զարգացմանը վերաբերող հարցեր:

Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել

2015-12-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին  աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ:

«ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

2015-12-09

«Վարպետություն առանց սահմանների» միջազգային մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար: Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` www.interkpm.ru կայքում:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2015-12-09

Դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
««Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի  N 1153-Ա որոշման մեջ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։