ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱՅԼԱՆԴԻ ՌԻՋԵՆԹՍ ԴՊՐՈՑ
2015-12-07
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը և Թայլանդի Ռիջենթս դպրոցը հայտարարում են ընդունելություն 2016-2017 ուսումնական տարվա համար՝ տրամադրելով 20-100% կրթաթոշակներ հայ տաղանդավոր աշակերտներին:
Ծրագիրը հնարավորություն կտա 14-17 տարեկան դպրոցականներին սովորել միջազգային IGCSE և IB ծրագրերով՝ 20-100% կրթաթոշակով:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
•Լրացնել Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի կողմից…
ՃՇՀԱՀ-ը կստանա միջազգային հավաստագրման վկայական
2015-12-07
Դեկտեմբերի 8-ին, ժամը 1400-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հիշում եմ և պահանջում». շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրում
2015-12-03
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ողջ տարին նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և կրթական համակարգը…
«Հիշում եմ և պահանջում». շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրում
2015-12-02
Դեկտեմբերի 3-ին, ժամը 1000-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ներդրվում է լրացուցիչ կրթության նոր համակարգ
2015-12-01
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը ներկայացրել է կառավարության կողմից վերջերս ընդունված «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման…