43 հավակնորդ ստացել է ղեկավարման իրավունքի հավաստագիր

2015-12-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց  ցուցակը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` ևս 43 հավակնորդ, ովքեր հաջողությամբ հանձնել են համապատասխան քննությունները, կստանան  ղեկավարման իրավունքի հավաստագիր:

.

ԱՓՇԱՏԿ-ը կհամակարգի կրթական խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը

2015-12-18

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի /ԱՓՇԱՏԿ/ հոգեբարձուների խորհրդի հերթական` 23-րդ նիստը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հիմնադրամի խորհրդի նախագահի ընտրությանը: Վերոնշյալ պաշտոնում առաջադրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական…

Տարեվերջյան ասուլիս

2015-12-18

Դեկտեմբերի 19-ին, ժամը 1100-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի 2015 թվականի  ամփոփիչ ասուլիսը:

Մրցույթ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

2015-12-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն`
1.բարձրագույն կրթության,
2.կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

Հաստատվել է հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

2015-12-16

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական  հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/   համար հավակնորդների  քննության և հավաստագրման ժամանակացույցը»: Հավակնորդների քննությունները տեղի կունենան «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում դեկտեմբերի 25-ին, ժամը 930-ին /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։