ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (ԱՄՆ)
2016-02-15
Միջազգային իրավունքի համալսարանը առաջարկում է մի շարք վերապատրաստման դասընթացներ, որոնք կազմակերպվում են Վաշինգտոնում (ԱՄՆ): Դասընթացների ժամանակացույցի և վարձավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.ili.org կայքէջից:
Պարգևատրվել են «Մեկ դար և ավելի...» մրցույթի հաղթողները
2016-02-15
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Մեկ դար և ավելի...» խորագրով փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Կմեկնարկի «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը
2016-02-15
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանի, «Արմենիա Թի-Վի» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` ի դեմս աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանի, կնքել են եռակողմ համագործակցության հուշագիր` «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի իրականացման վերաբերյալ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և…
Մրցանակային ծրագիր գերմաներեն ուսումնասիրող աշակերտների համար
2016-02-12
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Մանկավարժական փոխանակման ծառայության կողմից (PAD):
Այն աշակերտները, ովքեր կհամապատասխանեն ներքոհիշյալ պայմաններին, կարող են ներկայացնել Գերմանիայում 4 շաբաթ ուսանելու հայտ:
Նրանք պետք է լինեն առնվազն 15 տարեկան, առավելագույնը՝…