Եվրոպական ներդրումային բանկի նոր ծրագիրը` քննարկման փուլում

2016-02-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու մեր երկրի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակների խոսքով` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման  ծրագրին, որն իրենից ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների  կառուցում:
Այս համատեքստում նրանք նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը: Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները: Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես, ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ընթացիկ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։