Հուշագիր՝ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանի վերաբերյալ
2016-02-12
Փետրվարի 13-ին՝ ժամը 1200ին, «Օպերա Սյուիթ» հյուրանոցի / հասցե՝ Երևան, Բաղրամյան 1, նրբ 1-3/ Մոցարտ սրահում ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա Թի Վի» ՓԲ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի եռակողմ համագործակցության հուշագիր, Արմենիա հեռուստաընկերությամբ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանը իրականացնելու վերաբերյալ: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ…
Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում
2016-02-12
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2016-2017 ուսումնական տարում Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2016Թ./
2016-02-12
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/
կրթություն ստանալու նպատակով*:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց…
ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2016Թ./
2016-02-12
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով* 6 կրթաթոշակային տեղ /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա/:
Ուսուցումը իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները…
ՄՐՑՈՒՅԹ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2016Թ./
2016-02-12
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում
«Արաբերեն լեզու»,
«Իսլամագիտություն»,
«Լեզվաբանություն»,
«Հնագիտություն»,
«Ճարտարապետություն և շինարարություն»,
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
«Բժշկություն» մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով /25 կրթաթոշակային տեղ/: