«Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն
2016-02-09
Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է ռեկտորը, որի մեջ ընդգրկվում են՝ ֆակուլկտետի դեկաններ, ամբիոնի վարիչներ, գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ: Մինչև հոկտեմբերի 20-ը բուհերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ըստ վերոնշյալ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների տվյալներ:
Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը, որի կազմի մեջ ընդգրկվում են՝ 3 ներկայացուցիչ նախարարությունից, 3 բուհերի ուսանողներից, 4 բուհերի մրցույթի կազմակերպիչներից և 1 Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներին : Հղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների արդյունքներով: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը:
2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող են ճանաչվել 39 ուսանողներ 18 բուհերից, ովքեր համապատասխանաբար պարգևատրվելու են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ: