ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2016-02-22

Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է երիտասարդ առաջնորդների համար, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան և ուսումնասիրություն և հետազոտություն են իրականացնում ժողովրդավարության, տնտեսագիտության և քաղաքագիտության բնագավառներում: Ծրագրի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն ուսումնառություն Լեհաստանի համալսարաններից մեկում (երկու կիսամյակ) և աշխատանքային պրակտիկա պետական կամ մասնավոր հաստատություններում (առնվազն երկու շաբաթ):
Ծրագրի…

Երաշխավորվել է վեց կազմակերպություն

2016-02-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ: Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են. «Կրթության ազգային ինստիտուտը», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման…

«Կովկաս-բծավոր կատվի տուն» խորագրով նկարչական մրցույթ

2016-02-19

«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը» հայտարարում է նկարչական միջազգային մրցույթ՝ «Կովկաս-բծավոր կատվի տուն» խորագրով:
Մրցույթի նպատակն է աշակերտներին իրազեկել և ներգրավել Կովկասի բնության պահպանման գործընթացին, բարձրացնել էկոլոգիական մշակույթի մակարդակը և խրախուսել աշակերտների նկարչական տաղանդը:
Մրցույթին կարող են մասնակցել 7-18 տարեկան աշակերտները երկու տարիքային խմբերով՝

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2016-02-19

«Աշխատանքի և հասարակական հարաբերությունների ակադեմիան» կազմակերպում է ռուսաց լեզվի թեստավորում, որը կարող է նաև կազմակերպվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Ակադեմիան կազմակերպում է օտարերկրացիների ռուսաց լեզվի իմացության համալիր պետական թեստավորումը աշխատանքի թույլտվության, կացության իրավունքի, ինչպես նաև համապատասխան ռուսաց լեզվի իմացության վկայական ստանալու նպատակով:
 Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ…

Կարգապահական տույժեր՝ բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ

2016-02-18

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ  է ստորագրել  մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության  լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած  եզրակացությունները:
Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել  հետևյալ  բուհերին.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։