Մրցանակային ծրագիր գերմաներեն ուսումնասիրող աշակերտների համար

2016-02-12

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Մանկավարժական փոխանակման ծառայության կողմից (PAD):
Այն աշակերտները, ովքեր կհամապատասխանեն ներքոհիշյալ պայմաններին, կարող են ներկայացնել Գերմանիայում 4 շաբաթ ուսանելու հայտ:
Նրանք պետք է  լինեն առնվազն 15 տարեկան, առավելագույնը՝ 17, առնվազն 2 տարի դպրոցում մասնակցած լինեն գերմաներենի դասերին և ունենան լեզվական B1 մակարդակ, չլինեն ավարտական դասարաններում: ՀՀ քաղաքացիությունը պարտադիր նախապայման է:
Ծրագրին մասնակցելու իրավունք չունեն այն աշակերտները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո վերադարձել են հայրենիք:
Ուղևորությունը նախնական տվյալներով նախատեսվում է 22.06.2016թ.- 22.07.2016թ.:
Հայտերը պետք է ներկայացվեն դեսպանություն մինչև 04.03.2016թ.:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Գերմանիայի դեսպանության www.eriwan.diplo.de կայք:
          

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։