ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2016-02-29

ՌԴ ԿԳՆ Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ղեկավարությունը հրավիրում է մասնակցելու սույն թվականի ապրիլի 4-6-ը Ռոստովում կայանալիք 2-րդ միջազգային ՄԱԿ-ի մոդելին, ինչպես նաև ս.թ. մարտի 30-ին՝ 42-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական համաժողովին:
 Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից, ինչպես նաև այցելելով https://vk.com/rimun կայքէջը:

Շրջաբերական՝ դրամահավաքը կանխելու վերաբերյալ

2016-02-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները: ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» թերթին

2016-02-27

ԿԳ նորանշանակ ՀՅԴ-ական նախարարը կոչ է անում ծնողներին՝ դիմադրություն ցույց տալ

- Պարոն Մկրտչյան, դուք 4-րդ անգամ նշանակվեցիք այս պաշտոնում, այս կապակցությամբ սոցցանցերում հումորով առաջարկում էին ԿԳՆ-ի սրահում ձեր կիսանդրին դնել: Ինչո՞ւ է ամեն անգամ ՀՅԴ-ի ներսում հենց ձեզ վրա կանգնում ընտրությունը ԿԳ նախարար նշանակելիս:

ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ/ ՕԼԻՄՊԻԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ/

2016-02-26

Հունաստանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների Օլիմպիա ամառային ակադեմիան ս.թ. հուլիսի 11-21-ը հայտարարել է ընդունելություն՝ հակամարտություն և քաղաքական բռնություն, միջազգային հարաբերությունների պատմություն, փիլիսոփայություն և հասարակագիտություն, ազգայնական և էթնիկ քաղաքականություն, քաղաքական ռիսկերի վերլուծություն, կրոնը և միջազգային քաղաքականությունը, ահաբեկչություն և հակաահաբեկչություն դասընթացների համար:Մանրամասն տեղեկատվություն   կարելի է ստանալ կից նյութերից կամ…

Նոր աշխատակարգի հիմքում դրվելու են ՀՀ Նախագահի ծրագրային ուղենիշները և կառավարման նոր մշակույթը. Լ. Մկրտչյան

2016-02-26

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ. «Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։