Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները

2016-03-29

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի օգոստոսի 1-5-ը կազմակերպում է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովում քննարկվելու են Սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը: Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով, որին կարող են մասնակցել…

«ՕԼԻՄՊԻԱՆ ԴԻՈՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ» ՈՉ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016-03-29

Հունաստանի կրթության, հետազոտությունների և կրոնի նախարարությունը, ներքին և ադմինիստրատիվ բարեփոխումների նախարարությունը, մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հունական ազգային հանձնաժողովի հովանու ներքո 2016թ. սեպտեմբերի երկրորդ կեսին Օլիմպ լեռան ստորոտում Դիոնիսոսի թատրոնում կազմակերպվելու է «Օլիմպիան Դիոնում» խորագրով «Միջազգային երիտասարդական թատրոնի, երաժշտական և աթլետիկայի» ոչ մրցակցային հանդիպումը:
Վերոհիշյալ միջոցառման մասնակցության…

«Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը». ՀՀ վարչ

2016-03-25

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը:
Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոլորտը…

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՌԴ/

2016-03-25

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը հայտարարում է 2016/2017 ուսումնական տարվա ընդունելություն  օտարերկրյա քաղաքացիների համար:
 Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով https://www.rudn.ru/ կայքէջը:

Մեկնարկել են դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները

2016-03-25

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`«Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից: Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։