ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (UK)
2016-04-07
Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը տեղեկացնում է 2016 թվականի սեպտեմբերի 19-ից 27-ը կայանալիք վերապատրաստման դասընթացների մասին, որոնք կազմակերպվելու են «Վճարում և գնահատում. արդարությունը, թափանցիկությունը և հետևողականությունը վճարման համակարգում» խորագրի ներքո: Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:
Սահմանին կանգնած են մեր դպրոցներում դաստիարակված զինվորները
2016-04-07
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայրության և գեղեցկության տոնի առիթով մի խումբ մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» ու պատվոգրերի: Պարգևները հանձնել է կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը: Շնորհավորելով ուսուցչուհիներին՝ Ն. Հարությունյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի սահմանին այսօր կանգնած են մեր դպրոցներում դաստիարակված…
Կմեկնարկի չինական դպրոցի շինարարությունը
2016-04-07
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսկան հարցերով խորհրդական Վան Շիցայը ստորագրել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի…
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ /ԻՏԱԼԻԱ/
2016-04-05
Իտալիայի կառավարությունը 2016-2017 ուսումնական տարում ՀՀ քաղաքացիներին առաջարկում է կրթաթոշակներ` բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Ցանկացողները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ այցելելով Իտալիայի միջազգային համագործակցության և արտաքին գործերի նախարարության http://www.esteri.it/mae/en/ministero/servizi/stranieri/opportunita/borsestudio_stranieri.html կայքէջը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 15-ը: Ներկայացման կարգին կարելի է ծանոթանալ…
Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման հանձնաժողովը սկսում է աշխատանքը
2016-04-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով, որը գումարել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թետավորման կենտրոնի ներկայացուցիչներ, կրթության հայտնի փորձագետներ: Օրակարգում ընդգրկված էր հանրակրթության պետական …