ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՍԼՈՎԱԿԻԱ/
2016-03-22
Սլովակիայի կառավարության ազգային կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 2016թ. մարտի 23-ից մեկնարկելու է նոր դիմումների ընդունման գործընթացը, որի վերջնաժամկետը սահմանվել է ընթացիկ տարվա մայիսի 30-ը:
Կրթաթոշակի ստացման պայմաններին, ինչպես նաև առաջարկվող մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ Սլովակիայի Հանրապետության կրթության, հետազոտությունների և սպորտի նախարարության կայքէջում` www.minedu.sk:
Էլեկտրոնային…
ԲԵԼԱՌՈՒՍՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
2016-03-22
2016թ.հունիսի 30-ից մինչև հուլիսի 15-ը «Բարձրագույն դպրոցի հանրապետական ինստիտուտ» կրթության պետական կազմակերպությունը կազմակերպում է բելառուստիկայի Միջազգային ամառային դպրոց:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից, ինչպես նաև այցելելով nihe.bsu.by/index.php/ru/ կայքէջը:
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆԱՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2016Թ. ՄՐՑԱՆԱԿ
2016-03-22
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Աղջիկների և կանանց կրթության 2016 թ. մրցանակի համար հայտերի ներկայացման մասին:
Կից ներկայացնում ենք հայտերի ներկայացման ուղեցույցն ու հայտաձևը: Հիշյալ փաստաթղթերը հասանելի են նաև հետևյալ հասցեով` http://en.unesco.org/themes/women-and-girls-education:
Ցանկացողները պետք է մինչև ս.թ. մարտի 29-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի…
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ԿՈՐԵԱ/
2016-03-21
Կորեայի Զարգացման Ինստիտուտի (KDI) Հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի կողմից տրամադրվում են կրթաթոշակային տեղեր` Զարգացման քաղաքականություն (MDP) և Հասարակական քաղաքականություն (MPP) ուսումնասիրելու նպատակով:
Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ այցելելով https://www.kdischool.ac.kr/#/admissions-intro#top կայքէջը:
ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀՒՆԴԻ ԼԵԶՈՒ ՈՒՍԱՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2016-03-21
Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո Հինդիի կենտրոնական ինստիտուտը հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար:
Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև զանգահարելով 010 53-91-73/4/5 հեռախոսահամարներով կամ գրելով ambassador@embassyofindia.am էլեկտրոնային փոստին:
Դիմումները ընդունվում են…