ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը կհանդիպի դպրոց-կենտրոնների տնօրենների հետ
2016-03-17
Մարտի 18-ին, ժամը 1400-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Ալեք Մանուկյան13, 4-րդ հարկ) տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հանրակրթության հիմնախնդիրները և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության 2016թ-ի աշխատանքային ուղղությունները:
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ստեղծագործական մրցույթ
2016-03-17
Համաշխարհային Հայկական Կոնգրեսը Ռուսաստանի հայերի միության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 10-րդ մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները:
Մրցույթի թեման է` «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական»:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2016-03-17
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործողությունների գլոբալ ծրագրի աջակցությամբ մեկնարկել է երիտասարդ ձեռներեցների մրցույթը: Այն համաշխարհային յուրահատուկ առցանց հարթակ է` նորարար երիտասարդներին համախմբելու և վերջիններիս կայուն զարգացման նպատակների կիրարկմանն ուղղված ստեղծագործական գաղափարներն ու նախագծերը իրականացնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց գրանցվել և ներկայացնել ստեղծագործական գաղափարներն…
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2016
2016-03-16
2016 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին/ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից…
Ստորագրվել են կրթության և գիտության բնագավառում համագործակցության պայմանագրեր
2016-03-16
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին…