«ՕԼԻՄՊԻԱՆ ԴԻՈՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ» ՈՉ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016-03-29

Հունաստանի կրթության, հետազոտությունների և կրոնի նախարարությունը, ներքին և ադմինիստրատիվ բարեփոխումների նախարարությունը, մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հունական ազգային հանձնաժողովի հովանու ներքո 2016թ. սեպտեմբերի երկրորդ կեսին Օլիմպ լեռան ստորոտում Դիոնիսոսի թատրոնում կազմակերպվելու է «Օլիմպիան Դիոնում» խորագրով «Միջազգային երիտասարդական թատրոնի, երաժշտական և աթլետիկայի» ոչ մրցակցային հանդիպումը:
Վերոհիշյալ միջոցառման մասնակցության հայտերը պետք է ուղարկվեն politistika@didepie.sch.gr էլեկտրոնային հասցեով մինչև ս.թ. մարտի 31-ը:
 Մանրամասն տեղեկատվություն  կարելի է ստանալ այցելելով http://dide.pie.sch.gr/politistika կայքէջ կամ զանգահարել՝ (+30) 23510 46952 և 23510 46965 հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։