ՄՐՑՈՒՅԹ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2016Թ./
2016-04-11
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
«Արաբերեն լեզու» (բակալավրիատ և մագիստրատուրա),
«Իսլամագիտություն» (մագիստրատուրա),
«Լեզվաբանություն» (մագիստրատուրա),
«Հնագիտություն» (մագիստրատուրա),
«Ճարտարապետություն և շինարարություն» (մագիստրատուրա),
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»…
Ամփոփվել է դպրոցի արտաքին և ներքին ձևավորման մրցույթը
2016-04-11
Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի ամփոփումը:
Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մրցույթին մասնակցող դպրոցների տնօրեններ և աշակերտներ: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Dasaran»…
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը ԵԽ կրթության նախարարների համաժողովում
2016-04-11
Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ,
Կրթությունը ժողովրդավարության անկյունաքարն է, և այն մեծ դեր ունի հասարակությունների և պետությունների ամրապնդման, մարդկանց կենսապայմանների բարելավման և աշխարհի երկրների կայուն զարգացման ապահովման գործում:
«Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» համաժողովում…
Առկա է Հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների մեծ ներուժ
2016-04-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում: «Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի…
Նոր ծրագիր՝ ներառական կրթության համակարգի հզորացման
2016-04-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ: Անդրադառնալով համագործակցությանը՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ…