Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները

2016-03-29

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի օգոստոսի 1-5-ը կազմակերպում է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովում քննարկվելու են Սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը: Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով, որին կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։