Մեկնարկում է տնօրենների հավաստագրման փաստաթղթերի ընդունումը
2016-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Համաձայն հրամանի` հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2016թ. մարտի 23-ից ապրիլի 14-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից / նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում, սենյակ 231, հեռ…
Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իրականացմանը. ՀՀ վարչապետ
2016-03-22
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հովիկ Աբրահամյանը հավաստագրերը հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներին:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2016-03-22
Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Արթուր Գալոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: