Երկարաձգվել է ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի ժամկետը
2016-05-04
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ երկարաձգվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի ժամկետը:
Մրցույթին կարող են մասնակցել`
-Հասարակական կազմակերպություններ,
-Զանգվածային լրատվության միջոցներ ներկայացնող կազմակերպություններ,
-Ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում նախարարությունից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
-Դիմում Խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է/.
-Տվյալ կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը.
-Ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ.
-Մոտիվացիոն նամակ /1.5-2 էջ./ ներկայացնել հիմնավորում` հանրային խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ.
-Հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում ԿԳՆ գործունեության և կրթության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ /4-5 էջ/:
Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունների ներգրավվածությունը:
Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, ժամը 1000-1700-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր բաժին: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 52-73-43 հեռախոսահամարով: