Նախարարն ընդունել է նորանշանակ դեսպանին

2016-05-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին (նստավայրը՝ Մոսկվա): Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ կամրապնդվեն ու կզարգանան կրթության ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները:
Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Տաջիկստանի Հանրապետության դեսպանը կրթության ոլորտի համագործակցության ամրապնդման գործում ընդգծել են առաջիկայում երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքվելիք համաձայնագրի կարևորությունը: Քննարկվել են նաև կրթության ոլորտում, մասնավորապես բարձրագույն կրթության համակարգում  ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ միջբուհական հարաբերությունները զարգացնելու ներուժին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Տաջիկստանի դեսպանը պատրաստակամություն է արտահայտել ձեռնարկել համապատասխան քայլեր` միտված կրթության և գիտության ոլորտում հայ-տաջիկական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։