Ամփոփվել են միջպետական ծրագրերով ՉԺՀ-ում ուսանելու մրցույթի արդյունքները

2017-03-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է միջպետական ծրագրով մրցույթի մասնակիցներին: ԿԳ նախարարի տեղակալը, ողջունելով մրցույթի հաղթողներին, հաջողություն է մաղթել նրանց. «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են կրթամշակութային կապերը, մասնավորապես մոտ ապագայում մեր երկրում նախատեսվում է գործարկել չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Նկատելի է նաև, որ վերջին տարիներին հայ երիտասարդների շրջանում գնալով մեծանում է Չինաստանում սովորելու  ձգտումն ու չինական կրթության և մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: Սա ամենևին պատահական չէ. լինելով  աշխարհի հնագույն քաղաքակրթության կրողներից մեկը, հայ ժողովրդին հոգեհարազատ է հնագույն բոլոր մշակույթների ու արժեքների հետ երկխոսությունը»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը՝ երիտասարդներին մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար չինական կողմից հատկացված 16 կրթաթոշակային տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 50 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով՝ 17, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 27, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 6 հոգի:
Կրթաթոշակային տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ բակալավրի կրթական ծրագրով տրամադրվել է 8, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 5, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 3 տեղ:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիմորդների անունները հրապարակված են  Խ. Դաշտենցի անվան Երևանի թիվ 114 ավագ դպրոցում:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։