Կայացավ «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը
2008-01-21
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում այսօր տեղի ունեցավ «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էր ԿԳ նախարար Լ.ՄկրտչյանըÖ‰ Միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բրիտանական Խորհրդի համագործակցությամբÖ‰
Խորհուրդը նման ծրագիր է իրականացնում Հարավարևելյան Եվրոպայի 17 երկրումÖ‰ Այն նպատակ ունի բազմաթիվ բաղադրիչների միջոցով նպաստելու ոլորտի մասնագիտական որակի բարձրացմանն ու համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, միավորել եւ համապատասխանեցնել կրթությունն աշխատանքի շուկայի եւ գործարար աշխարհի պահանջներին՝ ներգրավելով գործատուներին հմտությունների զարգացման գործընթացումÖ‰
Ծրագրի հիմնական բաղադրիչը փորձի փոխանակումն է, որն իրականացվելու է կրթական հաստատությունների համագործակցության շրջանակներում՝ նպաստելով համապատասխան զբաղվածության չափորոշիչների եւ ուսումնական ծրագրերի մշակմանըÖ‰
«Աշխատանք եւ հմտություններ» ծրագրի շրջանակում առաջիկայում կկազմակերպվեն նաև տարածաշրջանային քաղաքականության մշակման աշխատաժողովներ՝ ուղղված ազգային որակավորման եւ կրեդիտային համակարգի, զբաղվածության չափորոշիչների եւ ուսումնական ծրագրերի մշակմանը, որակավորման գնահատմանըÖ‰
Երիտասարդ կադրերին քաջալերելու նպատակով կկազմակերպվեն մրցույթներ, որոնք կնպաստեն ձեռնարկությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում նրանց հմտությունների նորարար եւ ստեղծագործ կերպով օգտագործմանըÖ‰