Ի գիտություն լրատվամիջոցների

2007-12-13

Դեկտեմբերի 17-21-ը Ծաղկաձորում կայանալու է «Հայոց լեզու, գրականություն առարկայից 2006-2007 ուսումնական տարվա պետական ավարտական եւ միասնական քննության արդյունքների ամփոփումը եւ 2007-2008 ուստարվա պետական ավարտական եւ միասնական քննությունների խնդիրներն ու անելիքները» թեմայով համաժողովըÖ‰ Դրան մասնակցելու են ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի, համակարգի այլ կառույցների, ինչպես նաեւ…

Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական ոլորտում

2007-12-11

Դեկտեմբերի 12-ին, ժամը 1100-ին Մոսկվայի տանը տեղի կունենա  «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով քննարկում, որը կազմակերպել են ՀՀ ԿԳ նախարարությունը,  «Հարմոնիա» և  «Ռուսաստան» հասարակական կազմակերպությունները` Հայաստանում ՌԴ դեսպանատան և  «Ռուսաստանի արտասահմանյան կենտրոնի» աջակցությամբ:

Արձակուրդները՝ դեկտեմբերի 24-ից

2007-12-10

Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կսկսվեն ձմեռային արձակուրդներըÖ‰ Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի՝ օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին հրամանով, 2007-2008 ուսումնական տարում արձակուրդները կազմակերպվում են հետևյալ ժամանակացույցով. 3-11-րդ դասարանների բոլոր տշակերտների համար աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային` դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ներառյալ, գարնանային` մարտի 17-23-ը…

«Բարեկամություն» կրթաթոշակ ևս 25 ուսանողի

2007-12-06

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Մոսկվայի «Կրթություն» հիմնադրամի կողմից սահմանված 25 կրթաթոշակների հանձնման արարողությունը: Ուսումնական տարեսկզբին այս հիմնադրամը հանրապետության  բուհերի 101 ուսանողի արդեն տրամադրել է «Բարեկամություն» կրթաթոշակ: Սակայն «Կրթություն» կրթաթոշակային ֆոնդի հիմնադիր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի որոշմամբ ուսանողների թիվը նոյեմբեր ամսից ավելացել է: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ պետական…

Քննական նորություններ

2007-11-30

 «Կրթության մասին» ՀՀ օրենքով կառավարությունը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է պաշտոնապես հրապարակի  պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ նա ներկայացրեց հաջորդ տարի դիմորդներին սպասվող նորությունները:

Փոփոխություն է կատարվել…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։