ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ /ՄԽԿ/IPS/ 2009

2008-01-24


Միջազգային համագործակցության շրջանակներում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ/ IPS) 2009» ծրագիրը սահմանել է երեք կրթաթոշակ Հայաստանի Հանրապետության բուհերի շրջանավարտների համար: Գերմանիայի խորհրդարանը` Բուդեսթագը,  հնարավորություն է տալիս երիտասարդներին ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին, քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև փորձառություն ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների ասպարեզում:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն համալսարանական կրթություն և գերմաներենի շատ լավ իմացություն:
«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2009» ծրագրի տևողությունը  հինգ ամիս է /2009թ. մարտի 2-ից մինչև հուլիսի 31-ը/:
Հաղթողներին կընտրի Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված հանձնախումբը:
Մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը: 
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից /հեռ. 58-13-91/ կամ www.Bundestag.de/ips էլեկտրոնային կայքից:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։