Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

2008-03-18

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
 «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել կոնսերվատորիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում(ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող      փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)    ներկայացնել 2008թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2008 թվականի մայիսի 2-ին, ժամը 1100-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  շենքում:
 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
 
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։