Ներկայացվել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը
2017-07-20
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն այսօր Աղվերանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը: Քննարկումը կազմակերպվել և իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ…
Նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Շիրակացու ճեմարան
2017-07-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր: Այցին ներկա է գտնվել Քուվեյթից ժամանած պատվիրակությունը` ծանոթանալու Հայաստանում Միջազգային բակալավրիատի երեք ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրի գործունեությանն ու միջազգային ծրագրի իրականացման մեխանիզմներին: Քուվեյթի պատվիրակության կազմում էին դպրոցի տնօրեն Ներսես Սարգիսեանը, ուսումնական խորհրդի անդամներ Թինա Պարամագեանը և…
Էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներ
2017-07-18
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների շնորհանդես, որին մասնակցել են ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունն իրականացրել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը»՝ նպատակ ունենալով առաջարկներ ներկայացնել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային ռեսուրսների ներդրումն ընդլայնելու վերաբերյալ:
Կարևորելով կատարված հետազոտական…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-07-18
Հուլիսի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով…
Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում
2017-07-18
Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-ից 15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր: Մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երևանի թիվ…