ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-07-18

Հուլիսի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառա­վարության առաջարկության նախագծի մասին,

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-իN 436-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին

ՀՀ կառավարության որոշումների  նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։