Անվճար դասագրքեր` սահմանամերձ համայնքների դպրոցականներին
2017-08-07
ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` 2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:
Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի,Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ և Սերսի հիմնական դպրոցներին,…
11 մեդալ` դպրոցականների միջազգային օլիմպիադաներում
2017-08-07
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաժակ Գալստյանը արժանացել է բրոնզե մեդալի դպրոցականների միջազգային օլիմպիադաներում մեր թիմերի մեդալների թիվը հասցնելով 11-ի /4 արծաթ և 7 բրոնզ/: Մեր հավաքականը ղեկավարել են ԵՊՀ ներկայացուցիչներ Վահրամ Դումանյանը և Արմեն…
Մեդալների թիվը համալրվեց արծաթով և բրոնզով
2017-07-31
Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում հուլիսի 23-ից 30-ը կայացած «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը իր մեդալների թիվը համալրեց ևս երկուսով՝ շահելով մեկական արծաթե և բրոնզե մեդալներ: Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ…
Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
2017-07-28
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումը: Վերապատրաստման դասընթացն անցած ուսուցիչներն հանդիսավոր պայմաններում ստացել են ՀՀ ԿԳ նախարարության հավաստագրեր:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը պետության…
Դպրոցականների հանրապետական մարզական խաղեր` ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված
2017-07-26
ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացման, թիմային խաղերի միջոցով սովորողների կամային հատկությունների զարգացման, Հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես առողջ սերունդ դաստիարակելու նպատակով՝ 1991 թվականից կազմակերպվում են Հայաստանի Անկախության հռչակման օրվան նվիրված ՀՀ դպրոցականների մարզական խաղերը, որը կրում է ամենամյա շարունակական բնույթ: Մարզական խաղերին մասնակցում են ՀՀ և ԼՂՀ հանրակրթական ուսումնական…