Նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին

2017-08-15

2017 թվականի հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի  առաջնությանը ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը զբաղեցրել է  1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը`…

2017 թվականի սեպտեմբերից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

2017-08-10

2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ թեմայով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել «Հայելի» ակումբում, որի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի…

Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը շարունակվում են

2017-08-09

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից  (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ: 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարվա պարբերականությամբ կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության,…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-08-08

Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի…

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմերը նվաճել են 6 մեդալ

2017-08-08

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։