Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի փորձով

2017-06-28

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը ՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Չ. Բեկիշևայի գլխավորությամբ: ՂՀ ԿԳՆ պատվիրակությունը Հայաստանում է`  ուսումնասիրելու Հայաստանում դասագրքերի` սովորողներին տրամադրման և  բաշխման կարգը, մասնավորապես, «Դասագրքերի և տեղեկատվական…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-06-28

Հունիսի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը` 
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 
ՀՀ կառավարության որոշման  նախագիծը:

Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. Լ. Մկրտչյան

2017-06-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Թոմաս Շրափելին:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը կարևորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարևորվող…

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

2017-06-26

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Հայկական երազանքի նավը տանել դեպի մեծ ծով. Լ. Մկրտչյան

2017-06-23

Այսօր  կայացել է  «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրի առաջին շրջանավարտների ավարտական հանդիսության արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Շնորհավորելով շրջանավարտներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Կան արժեհամակարգեր, որոնց վրա կառուցված են աշխարհընկալումն ու աշխարհաճանաչումը. հայ տեսակի ավելի քան …

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։